211652_close_icon
views-count2904 դիտում article-date 14:14 08-06-2017

Հետաձգվել է Աստանայում նախատեսված Սիրիայի հարցով բանակցությունների անցկացումը

Հունիսի 12-13-ին Աստանայում ծրագրված Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացումը հետաձգվել է։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անուար Ժայնակովը, հաղորդում է Ria Novosti-ն։ Առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն երաշխավոր երկրները իրենց մայրաքաղաքներում։ «Համաձայն հենց նոր ստացված տեղեկատվության՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները Սիրիայում 4 անվտանգության գոտիների ստեղծման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը քննարկելու են իրենց մայրաքաղաքներում»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր