211652_close_icon
views-count8355 դիտում article-date 11:58 08-06-2017

Իրանի ԱԳ նախարարը չի ընդունել Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ կապված Թեհրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Սպիտակ Տան հնչեցրած հակասական հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները՝ այն ժամանակ, երբ իրանցիները պայքարում են ահաբեկչության դեմ, որոնց աջակցում են ԱՄՆ-ի հաճախորդները, անընդունելի են։ Իրանական ժողովուրդը ԱՄՆ-ի կողմից բարեկամության մասին նման հայտարարությունը մերժում է»,-Twitter-ի իր էջում գրել է Զարիֆը։ Ավելի վաղ Թրամփը ցավակցություն էր հայտնել Թեհրանում իրականացված ահաբեչությունների զոհերի կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր