211652_close_icon
views-count22089 դիտում article-date 08:21 08-06-2017

Ավտովթար Երևանում. «Մեդլայն» բժշկական կենտրոնի մոտ բախվել են Ford transit-ը ու Mercedes-ը. վերջինը կիսով չափ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցնրի խաչմերուկում՝ «Մեդլայն» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Ford transit մակնիշի 35 GP 087 համարանիշի և Mercedes մակնիշի 17 TZ 177 համարնիշի ավտոմեքենաները, վերջինը կիսով չափ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Fordi-ի մեկ ուղևոր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն : Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր