211652_close_icon
views-count6237 դիտում article-date 20:56 07-06-2017

Զորակցում ենք Իրանի եղբայրական ժողովրդին. Ելք դաշինք

Մեծ ցավով տեղեկացանք հունիսի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին։ Մեր զորակցությունն ենք հայտնում ԻԻՀ Մեջլիսի անդամներին, երկրի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը, Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին։ Ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Համոզված ենք՝ միջազգային հանրությունը պիտի միավորի բոլոր ջանքերը ահաբեկչության դեմ միասնական պայքար մղելու նպատակով։ [b]ԵԼՔ դաշինք[/b] 07.06.2017

Նմանատիպ նյութեր