211652_close_icon
views-count6206 դիտում article-date 20:16 07-06-2017

Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են

Իրանի խորհրդարանում առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը` խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են: Երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 42-ը: Անվտանգության ուժերն այժմ հարձակումների հետևանքների վերացման գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքում: Հայտնի է, որ հաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով: Երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել երեք ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը: Մյուս երկու հարձակումները տեղի են ունեցել խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Նախարարության համաձայն՝ դամբարանում մահապարտ ահաբեկիչներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը հասցրել է պայթեցնել իրեն:

Նմանատիպ նյութեր