211652_close_icon
views-count4117 դիտում article-date 16:09 07-06-2017

ՀՀ ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Թեհրանում ահաբեկչությունների զոհերի հիշատակը

ՀՀ խորհրդարանի անդամներն այսօր արտահերթ նիստի հերթական ընդմիջումի ավարտից հետո 1 րոպե լռությամբ հարգեցին Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը և իրենց համերաշխությունը հայտնեցին իրանական ժողովրդին։ «Մենք տեղեկատվություն ստացանք, որ խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց ատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը։ Կարծում եմ, որ մենք պետք է դատապարտենք այդ ակտերը, մեր համերաշխությունը հայտնենք մեր բարեկամ ժողովրդին»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր