211652_close_icon
views-count8157 դիտում article-date 16:59 07-06-2017

Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա զինված հարձակում գործած բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանում այսօր տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունների մասնակից 4 անձինք սպանվել են Իրանի անվտանգության ուժերի կողմից։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքի էին ներխուժել զինված անձինք և սկսել էին հրազենային կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա։ Քիչ անց զինված հարձակում էր կատարվել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա, որտեղ մահպարտ-ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը։ Երկու ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, կա 39 վիրավոր։ Պատգամավորներն արդեն լքել են խորհրդարանի շենքը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր