211652_close_icon
views-count4378 դիտում article-date 15:15 07-06-2017

Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը

Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ առաջին զինված հարձակումը իրականացվել է խորհրդարանի շենքի վրա, երբ մի քանի անձինք ներխուժել են խորհրդարանի շենք և սկսել կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների վրա։ Կարճ ժամանակ անց զինված հարձակում է կատարվել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։ Զինված անձինք ներխուժել են դամբարան տարածք և սկսել կրակոցներ արձակել, նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկ սարք։ Երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով առնվզն 7 մարդ է զոհվել։

Նմանատիպ նյութեր