211652_close_icon
views-count24052 դիտում article-date 13:26 07-06-2017

Ազգային ժողովում «Հանրապետական»-ը ընդառաջեց ընդդիմությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին Ազգային ժողովում ընթացող կառավարության հրավիրած արտահերթ նիստում հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան խորհրդարան, և ԱԺ մեծամասնությունը հայտարարեց, թե հաշվի առնելով, որ քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն՝ «Հանրապետականն» ընդդիմության առաջարկին ընդառաջում է: «Նկատի ունեցանք, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են, ընդ որում՝ ունեինք համապատասխան քվորումը, բայց մենք չենք ուզում նման քննարկումը շրջանցել։ Համենայնդեպս վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց, որովհետև իրենց նախաձեռնությունն է: Ժամերի քանակի հարցում եկանք ընդհանուր համաձայնության»,-հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ առաջարկում են հետևյալ աշխատանքային ժամանակացույցը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի առաջին ընթերցման քննարկման տևողությունը՝ 4 ժամ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 60 րոպե, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը՝ 3,5 ժամ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի նախագծի համար՝ 3,5 ժամ: Քվեարկության դրվեցին արտահերթ նիստի անցկացման և տևողության մասին հարցերը: Հաստատված ժամանակացույցին խորհրդարանը քվեարկեց միաձայն՝ 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Ժողովրդավարությունն առաջընթաց ունի»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 212+
212+

Նմանատիպ նյութեր