211652_close_icon
views-count12129 դիտում article-date 10:47 07-06-2017

Կրակոցներ Իրանի խորհրդարանում. մարդիկ են պատանդ վերցվել

Իրանի խորհրդարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է [url=http://217.218.67.231/Detail/2017/06/07/524450/Iran-Parliament/]Press Tv-[/url]ն, խորհրդարանի շենք են ներխուժել 3 զինված անձինք և սկսել կրակոցներ արձակել։ Ըստ տեղեկությունների՝ վիրավորվել է անվտանգության աշխատակիցներից մեկը։ Կան նաև պատանդառվածներ։ Tasnim գործակալությունն էլ, վկայակոչելով խորհրդարանի ներսում գտնվող իր թղթակցին, [url=https://www.tasnimnews.com/en/news/2017/06/07/1429662/shooting-erupts-in-iran-s-parliament-update]հայտնում [/url]է, որ կրակոցների արդյունքումվիրավորվել է անվտանգության 4 աշխատակից, որոնցից մեկը մահացել է։ Հանցագործներից երկուսը զինված են AK-47 տեսակի հրաձիգներով, երրորդը՝ ատրճանակով։

Նմանատիպ նյութեր