211652_close_icon
views-count4795 դիտում article-date 09:40 07-06-2017

Փորձ, որը Թուրքիան տապալեց. ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», - Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը համահեղինակն է բանաձեւի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միջադեպի թուրքական անվտանգության ներկայացուցիչներին, ովքեր հարձակվել էին Էրդողանի դեպ բողոքող խաղաղ ցուցարարների վրա: Երեքշաբթի բանձեւը պաշտոնապես ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավաքելով իր օգտին 397 ձայն, հաղորդում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/3889686.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը։ Բանաձեւի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ. «Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ օրինապահներին»: Մայրաքաղաք Վաշինգտոնից ընտրված կոնգրեսական Էլեանոր Հոլմս Նորթոնը հիշեցրեց գործընկերներին, որ Էրդողանի թիկնապահների գործողությունները «հարձակում էին ոչ միայն ցուցարարների այլեւ ամերիկյան կարեւորագույն արժեքների՝ խոսքի ազատության եւ բողոքն արտահայտելու իրավունքի դեմ»: «Մենք թույլ չենք տալու թուրք ավազակներին, ովքեր հարձակվել են մեր ցուցարարների վրա, թաքնվել անձեռնմխելիության հետեւում», - ընդգծեց Նորթոնը: Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածի մեղքը բարդել էր ամերիկյան ոստիկանների եւ ցուցարարների վրա, նշելով, որ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր, մինչդեռ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորը մտահոգություն էր արտահայտել թուրքական կողմի անվտանգության աշխատակիցների գործողությունների կապակցությամբ: Պատասխանելով թուրքական կողմի հայտարարություններին, Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսը նշեց, որ տեսագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ հենց նախագահ Էրդողանն է արտոնել հարձակումը եւ հետեւել դրան. «Վաշինգտոնի փողոցներում անմեղ ցուցարարների վրա հարձակումը բացահայտում է նախագահ Էրդողանի բնույթը եւ ամերիկացիներին հիշեցնում է պաշտոնական Թուրքիայի իրական դեմքը՝ այն բոլոր խնդիրները, որոնց հետեւանքն է Կիպրոսի զավթումը, Հայոց ցեղասպանությունն ու քուրդ ժողովրդի բռնի հալածումը: Այս միջադեպը պահանջում է ավելին քան մեղավորների դատապարտում, Թուրքիայի դեսպանի վտարում կամ Էրդողանի հասցեին քննադատություն: Ժամանակն է հիմնովին վերանայել ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ»: Բանաձեւի ընդունումը ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Միջադեպին ներկա հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքով, Ռեջեփ Էրդողանը փորձում էր իր անհանդուրժողոկանությունն ու բռնությունը արտահանել Միացյալ Նահանգներ: Փորձ, որը տապալվեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր