211652_close_icon
views-count51267 դիտում article-date 09:03 07-06-2017

Երևանում ուժեղ քամու և փոթորկի հետևանքով շենքերի տանիքներ են խարխլվել. բնակիչների հույսը պատկան կառույցներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ քամու և փոթորկի հետևանքով ինչպես մայրաքաղաքի բազմաթիվ այլ շենքերի, այնպես էլ Վրացական 21 շենքի թիթեղյա ծածկը քամին շրջել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար թիթեղները և փայտե կառուցատարրերը տանիքից ներքև չեն ընկել և մնացել են նույն տեղում՝ շրջված վիճակում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ տանիքը իրենց համատեղ ուժերով էին վերանորոգել, քանի որ համատիրությունը հրաժարվել էր: Նրանք խնդրեցին համապատասխան կառույցների հրատապ արձագանքը և օգնությունը, որ կարողանան վերանորոգել, քանի որ տեղումների ժամանակ 5-րդ հարկի բնակարանները կլցվեն ջրով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր