211652_close_icon
views-count116984 դիտում article-date 22:07 06-06-2017

Արտակարգ ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բեռնատարի անվադողերը պոկվել, վնասել են Ճանապարհային ոստիկանության Toyota-ն, այնուհետև հարվածել բեռնատարի մոտ կանգնած ուկրաինացի վարորդին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Գրիգորյանի վարած Mercedes Benz 815 D մակնիշի 551 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենայի աջ կողմի ետևի երկու անվադողերը ընթացքի ժամանակ պոկվել և հարվածել են տվյալ հատվածի աջ մասում կայանված, ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի 513 II 01 համարանիշի ավտոմեքենայի աջ հետնամասին: Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև անվադողերը հարվածել են նույն հատվածում կայանված MAN մակնիշի CE 5581 AI համարանիշի բեռնատար ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Վիկտոր Պետրուսենկոյին: Վերջինս մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գրիգորյանը աշխատում է «ԷՍ ՏԻ» սերվիսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր