211652_close_icon
views-count7298 դիտում article-date 23:00 06-06-2017

Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 150-ի

Աֆղանստանում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է առնվազն 150-ի: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Աշրաֆ Ղանին՝ Քաբուլը ցնցած պայթյունից մեկ շաբաթ անց: CNN-ի տեղեկություններով` Ղանին նշել է, որ պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հիշեցնենք, որ հզոր պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 31-ին Քաբուլի դիվանագիտական թաղամասում՝ Գերմանիայի դեսպանատան և Աֆղանստանի նախագահական պալատի մոտակայքում:

Նմանատիպ նյութեր