8626 դիտում
20:06 06-06-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում և Բերդ քաղաքում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի, Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ:
Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև «Տավուշ տեքստիլ»-ի Բերդի մասնաճյուղում:
Ընկերության պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2015 թվականից գործունեությունը սկսած «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս ունի արտադրամասեր մարզի Չորաթան, Արծվաբերդ և Մոսեսգեղ համայնքներում, ինչպես նաև ընթացքի մեջ են Բերդ և Պառավաքար համայնքներում արտադրամասերի հիմնման աշխատանքները: Ընկերությունում այժմ աշխատում է 274 մարդ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» և «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել և ծանոթացել Ենոքավան գյուղի էքստրեմալ և արկածային զբոսաշրջության զարգացման համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հյուրանոցային ենթակառուցվածքներին:
Նույն համայնքում Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ենոքավանի «Ֆրանսիական գյուղ» հյուրանոցային համալիր, ծանոթացել համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին. 2014 թվականին Ենոքավան և ֆրանսիական Վիլքրոզ համայնքների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի երկու համայնքները դարձել են քույր համայնքներ, և հիմք է դրվել համայնքների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցությանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով համայնքների բնակչության առողջության և կենսունակության համար բարենպաստ ու անվտանգ շրջակա միջավայրի ընդլայնման հիմնախնդիրներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
2217 դիտում
19:24 08-08-2020
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1861 դիտում
14:15 20-10-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը Մաստրիխտում այցելել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի
Այս բաժնից
469 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
268 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը