211652_close_icon
views-count6577 դիտում article-date 19:54 06-06-2017

Լրագրողները խորհրդարանում պոլիէթիլենային սև տոպրակներ են քաշել գլխներին և ցույց արել

Վրացի մի խումբ լրագրողներ՝ գլխներին սև պոլիէթիլենային տոպրակներ են հագցրել և այդպիսով ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովում՝ հաջակցություն ադրբեջանցի գործընկեր Աֆղան Մուխթարլըի, տեղեկացնում է netgazeti.ge-ն։ Նրանք պարզել են ցուցապաստառներ, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի լուսանկարներով։ Նրանք կառավարությունից պահանջում են պատասխանել, թե ինչպես է առանց անձնագրի ադրբեջանցի լրագրողը հայտնվել Բաքվում։ Տեսանյութն՝ [url=https://www.facebook.com/netgazeti/videos/10155600959362044/]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր