211652_close_icon
views-count4645 դիտում article-date 20:22 06-06-2017

Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի հարցով

Թուրքիան, Իրանն ու Իրաքը եռակողմ ժողով կգումարեն Քաթարի ճգնաժամի կարգավորման նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքական որոշումների խորհրդի նախագահ Մոհսեն Ռեզային: Kanalahaber-ի տեղեկություններով` հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս անհայտ է: «Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,- նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր