211652_close_icon
views-count11844 դիտում article-date 19:30 06-06-2017

Օպտիմալացման արդյունքում ոչ թե 7000-8000, այլ մի քանի հարյուր ուսուցիչներ կկրճատվեն․ ԿԳ նախարար

«Երևանում ունենք 30 տոկոս գերբեռնված և 30 տոկոս թերբեռնված դպրոցներ. մենք պարզապես պետք է մտածենք` ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, որովհետև ունենք դպրոցներ, որտեղ երեք հերթով սովորում են: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը պետք է աշխատի մինչև ժամը 3-4-ը: Այսինքն, եթե մենք սկսենք մտածել երկրորդ հերթը բեռնաթափելու ձևով մեր մյուս դպրոցները վերաբեռնավորելու մասին»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայոց լեզվի միասնական քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում։ ՀՀ կրթության և գիտության նախարարի գնահատմամբ՝ դպրոցը կարող է լիարժեք աշխատել, երբ ունի առնվազն 300 աշակերտ։ Նախարարը հավաստիացրեց, որ առաջիկայում օպտիմալացման արդյունքում 7000-8000 ուսուցիչների կրճատման մասին խոսք լինել չի կարող, այդ թիվը չի կարող ավելին լինել, քան մի քանի հարյուրը:

Նմանատիպ նյութեր