211652_close_icon
views-count15246 դիտում article-date 22:30 06-06-2017

Ալ Պաչինոն HBO-ի նոր ֆիլմում հայտնի մարզչի դեր կխաղա

Իտալացի հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն կխաղա ամերիկյան ֆուտբոլի հայտնի մարզիչ Ջո Պատերնոյի դերը: Ամերիկյան HBO հեռուստատեսային ցանցի համար նկարահանվող ֆիլմի ռեժիսոր կդառնա Բարրի Լևինսոնը, որը հայտնի է «Անձրևի մարդը», «Քնածները» և այլ ֆիլմերի շնորհիվ: Variety-ի հաղորդմամբ՝ ֆիլմի անվանումը դեռ անհայտ է: Ալ Պաչինոյի համար սա առաջին համագործակցությունը չէ HBO-ի հետ: Ավելի վաղ նա նկարահանվել է «Դուք չգիտեք Ջեքին» և «Ֆիլ Սպեկտոր» հեռուստանախագծերում, որոնց վրա աշխատել է Լևինսոնը: Հիշեցնենք, որ Պատերնոն ամերիկյան սպորտի լեգենդ է: Նա 46 տարի եղել է Փեն Սթեյթի ֆուտբոլային թիմի մարզիչը: 2011 թվականի նոյեմբերի 5-ին սկանդալ է ի հայտ եկել, որի կենտրոնում հայտնվել է նրա օգնական Ջերի Սանդասկին: Քննության համաձայն՝ նա սեռական կապեր է ունեցել քոլեջում սովորող անչափահաս ֆուտբոլիստների հետ: Պատերնոն ստիպված է եղել լքել իր պաշտոնը՝ ոստիկանությանը չտեղեկացնելու համար: 2012 թվականին Պատերնոն մահացել է:

Նմանատիպ նյութեր