211652_close_icon
views-count4731 դիտում article-date 16:39 06-06-2017

Գերմանիան թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս կբերի իր կոնտիգենտը

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը արագ չի իրականացվի, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը։ «Թող ոչ ոք այդ հարցում պատրանքներ չտածի, ինչ-որ բան հաստատ պետք է փոխվի»,- Deutschlandfunk-ին տված հարցազրույցում ասել է Գաբրիելը՝ մեկնաբանելով երկու պետությունների միջև ստեղծված լարված հարաբերությունները։ Վերջինիս խոսքով՝ Գերմանիան և Թուրքիան տարբեր պատկերացումներ ունեն իրավական պետության մասին։ «Թուրքիան ուզում է, որպեսզի մենք արտահանձնենք նրանց, ովքեր Գերմանիայում ապաստան են խնդրել։ Մենք դա անել չենք կարող, իսկ «Ինջիրլիք» ավիաբազայից մեր զորքի դուրսբերումը միայն ստեղծված բարդ իրավիճակում գործընթացի մի փոքրիկ մաս է կազմում»,-նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ գերմանացի պատգամավորներին թուրքական իշխանություններն արգելեցին այցելել «Ինջիրլիք»։

Նմանատիպ նյութեր