211652_close_icon
views-count3117 դիտում article-date 11:58 06-06-2017

ԱՄՆ-ի փոխնախագահ. «Աշխարհի գլխավոր սպառնալիքները ահաբեկչությունը, Իրանը և Ռուսաստանն են»

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, հանդես գալով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում /Atlantic Council/, հայտարարել է, որ ներկա պահին աշխարհի գլխավոր սպառնալիքները Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունն են։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նիստը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է YouTube-ում։ «Միջազգային սահմանները փակելու Ռուսաստանի և Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու Իրանի փորձերը, ինչպես նաև ահաբեկչության ամենախորը սպառնալիքները կարող են հարված հասցնել աշխարհին ցանկացած պահի և ցանկացած վայրում։ Կարծես թե աշխարհում այսօր ավելի վտանգավոր է դարձել»,-նշել է Փենսը։ Նա հավելել է, որ նոր հակառակորդների հայտնվելու հետ դաշինքը պետք է շարունակի զարգանալ, որպեսզի հակազդի այսօրվա ու վաղվա սպառնալիքներին։

Նմանատիպ նյութեր