211652_close_icon
views-count15929 դիտում article-date 15:18 06-06-2017

Ալավերդիում բնակվող 10 հոգանոց բազմազավակ ընտանիքը 4 սենյականոց բնակարանի սեփականատեր դարձավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բնակվող Գրիգորյանների ընտանիքում տոն էր: 10 անձից բաղկացած ընտանիքը նշում էր բնակարանամուտը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուգարաց թեմը «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում արդեն 17-րդ բնակարանն է գնում բազմազավակ ընտանիքների համար: 8 երեխաներ ունեցող ամուսիններին հատկացվեց 4 սենյականոց բնակարան՝ Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում: Բազմազավակ ընտանիքի մայրը նշեց, որ կարևորը, որ արդեն իրենք իրենց սեփական անկյունն ունեն և այս պահին կա միայն վերանորոգման խնդիր, ինչը կլուծվի բարերարների աջակցությամբ: «World Vision Armenia» կազակերպությունն էլ խոստացավ սանհանգույցի, լոգարանի, ինչպես նաև միջանցքի և խոհանոցի սալիկապատման հարցը վերցնել իր վրա: Սեփականության վկայականը ընտանիքին հանձնեց Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր