211652_close_icon
views-count10860 դիտում article-date 23:30 05-06-2017

«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչները: Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը՝ Վահագն Հայրապետյանի և նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված, Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցույթային և արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

Նմանատիպ նյութեր