211652_close_icon
views-count10056 դիտում article-date 18:08 05-06-2017

Կողբ գյուղում 27-ամյա վարորդը 06-ով բախվել է բետոնե պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Տավուշի մարզում Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Կարեն Խոջայանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 59 ՏԼ 758 համարանիշի ավտոմեքենայով Կողբ գյուղի «Ավագի Ձոր » կոչվող վայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Խոջայանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 23-ամյա Տաթևիկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները ՝Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր