211652_close_icon
views-count8862 դիտում article-date 21:48 05-06-2017

Երիտասարդական նվագախմբի «Օտրի» տրիոն հանդես է եկել Սյունիքի մարզում

Երիտասարդական նվագախմբի «Օտրի» տրիոն հանդես է եկել Սյունիքի մարզում: Տրիոն, որի կազմում ընդգրկված են նվագախմբի առաջատար երաժիշտներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ), Գորիսում հանդես է եկել երկու համերգով: Հունիսի 2-ին երաժիշտները ելույթ են ունեցել Գուսան Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում, իսկ հունիսի 3-ին երեխաների համար նախատեսված համերգով հանդես եկել Հ. Իգիթյանի անվան ազգային կենտրոնում: Արևիկը, Անժելան և Ռուզաննան կարողացան ապահովել անմիջական մթնոլորտ: Հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփումը միջոցառումը դարձրեց ավելի ջերմ: Համերգներն անցել են Վիեննի Հայ մշակույթի տան (Ֆրանսիա) հովանու ներքո: Նվագախմբի անսամբլներն առավել հաճախ են հանդես գալու նման նախագծերով: Այսուհետև մարզերի հանդիսատեսն ավելի հաճախ հնարավորություն կունենա լսելու հայ դասական կատարողներին: [b]Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր