211652_close_icon
views-count1847 դիտում article-date 15:45 05-06-2017

Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզած երկրների թիվը հասել է 7-ի

Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզած երկրների թիվը հասել է 7-ի։ Դիվանագիտական համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել են ոչ միայն Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, այլ նաև Լիբիան, Եմենը և Մալդիվները։ Քայլը դարձել է տեղեկատվական սկանդալի շարունակությունը, երբ քաթարական լրատվական գործակալությունը երկրի ամիր Թամիլ ալ-Թանիի անունից ուղերձ է հրապարակել այն մասին, որ պատրաստվում է հետ կանչել Սաուդյան Արաբիայից իր դեսպանին և կարգավորել Իրանի հետ հարաբերությունները։ Ավելի ուշ Քաթարի իշխանությունները հայտարարեցին, որ կայքը ենթարկվել էր հաքերային հարձակման, սակայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը այդ հայտարարությունը չընդունեցին։

Նմանատիպ նյութեր