211652_close_icon
views-count15748 դիտում article-date 16:57 05-06-2017

Երևանյան ամառ 2017. անցկացվել է «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը կազմակերպել են «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը: Այն անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր մրցանակներ: Մրցաշարին մասնակցել են պրոֆեսիոնալ և սիրողական վարորդներ Հայաստանի բոլոր մարզերից ու Վրաստանից: Կազմակերպիչների հավաստմամբ, «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» միջոցառման նպատակն է մայրաքաղաքում զարգացնել ավտոսպորտն ու ավտոսիրողներին հնարավորություն ընձեռել՝ դրսևորելու իրենց վարորդական հմտությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր