211652_close_icon
views-count17368 դիտում article-date 13:53 05-06-2017

6-ամյա թոփ-մոդել, «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» եռակի հաղթող Էլեն Ասոյանն ուղեկցեց «Միսս ԱՊՀ-2017» մասնակիցներին Եղեռնի հուշահամալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 4-ին «Միսս ԱՊՀ - 2017» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները փոքրիկ հայուհու՝ Էլեն Ասոյանի հրավերով այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: 18-25 տարեկան գեղեցկուհիներին Եղեռնի հուշահամալիր ուղեկցեց «Գեղեցկության և նորաձևության միջազգային լիգայի պատվավոր անդամ», 6-ամյա Էլենը, որն արդեն 3 անգամ դարձել է «Միսս Տիեզերք», ճանաչվել «Աշխարհի Թոփ-Մոդել» և բերել է Հայաստան բազում հաղթանակներ: Մոդելներն արդեն հասցրել էին ճանաչել փոքրիկ գեղեցկուհուն, որն առաջին օրվանից հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի ամենաողբերգական պատմության հուշահամալիրը: Ցուցադրելով իր մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի մասին տեսանյութը՝ Էլենը կոչ արեց միանալ իրեն՝ հանուն աշխարհի խաղաղության: ԱՊՀ երկրների ներկայացուցիչները մեծ սիրով համաձայնվեցին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սպասվում է նոր տեսանյութ՝ այս անգամ 25 միջազգային կարգի մոդելների և հայրենասեր հայուհու՝ Էլեն Ասոյանի մասնակցությամբ: Ի դեպ, նախորդ տեսանյութը 6-ամյա գեղեցկուհին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակին ՝ 2015 թվականին ցուցադրեց Թուրքիայում միջազգային մրցութի ժամանակ: Այդ տարի Էլենը կրկին հաղթանակը բերեց հայրենիք: Մրցույթի ողջ ընթացքում այս փոքրիկ աղջիկը կազմակերպեց բազում միջոցառումներ հյուրերի համար, անցկացրեց հարցազրույցներ մոդելների հետ և ցանոթացրեց բոլորին հայ ազգի կենսակերպի առանձնահատկությունների հետ: «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը առաջին անգամ է անցնում Հայաստանում: Սա նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Թոփ մոդել Ռոսսիի» և «Ռոսսիյսկայա կրասավիցա» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա), «Նաիրի թրավել» տուրիստական գործակալությունը (Երևան) և «Կրեատոր Անապա-Փարիզ» պրոդյուսերական կենտրոնը: Հունիսի 6-ին Երևանի «Փարավոն» ժամանցի համալիրում կկայանա միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր