211652_close_icon
views-count4165 դիտում article-date 14:57 05-06-2017

Լապշինի գործով միջազգային հանրության անտարբերությունը ոգեշնչեց Բաքվին. Տիգրան Բալայան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու ու Ադրբեջանին արտահանձնելու փաստին միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի բացակայությունը ավելի ոգեշնչեց Բաքվին և պատճառ դարձավ Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի առևանգման։ Նման գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Հիշեցնենք, որ Ա. Լապշինը ձերբակալվել է Բելառուսում և արտահանձնվել Բաքվին։ Նրան ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ այցելել է Արցախի Հանրապետություն և Ադրբեջանի իշխանություններին ուղղված քննադատական գրառումներ արել։ Ներկա պահին Լապշինը պահվում է Բաքվի մեկուսարանում։ Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին էլ օրեր առաջ անհետացել էր Թբիլիսիում, որտեղ բնակություն էր հաստատել իր ընտանիքի հետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան առևանգել են և հանձնել ադրբեջանական իշխանություններին։ Մուխթարլին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք իրեն առևանգել են, նստեցրել ավտոմեքենա, դուրս բերել սահմանից, դաժան ծեծի ենթարկել, հետո գրպանը խոշոր գումար դրել։ Այսպիսով, լրագրողին մեղադրում են խոշոր գումար հափշտակելու ր սահմանը ապօրինի հատելու մեջ։

Նմանատիպ նյութեր