211652_close_icon
views-count2977 դիտում article-date 11:55 05-06-2017

Ողբերգություն՝ Հնդկաստանում. ավտոբուսն այրվել է՝ իր 22 ուղևորներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի Բարելի քաղաքից ոչ հեռու ուղևորատար ավտոբուս է այրվել, որում եղել է 22 ուղևոր։ Այդ մասին հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բեռնատարին, ինչից դիզելային վառելիքով բաքը պայթել է, իսկ հրդեհն արագորեն տարածվել է քնած ուղևորների վրա։ Բոլոր 22 ուղևորները զոհվել են։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր