211652_close_icon
views-count7034 դիտում article-date 22:39 04-06-2017

Պակիստանում «Իսլամական պետության» 8 հրամանատար է սպանվել

Պակիստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 8 հրամանատար է սպանվել եռօրյա գրոհների արդյունքում: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Հատուկ ծառայությունների գործակալների խոսքով` գրոհներ են իրականացվում Պակիստանի Բելուջիստան նահանգի Մաստունգ քաղաքի մոտակայքում գտնվող քարանձավի շուրջ, որն իսլամիստներն օգտագործում են որպես թաքստոց: Նշվում է, որ արշավը ձեռնարկվել է անցյալ ամիս Բելուջիստանում երկու չինացի ուսուցիչների առևանգումից հետո, սակայն նրանց գտնել չի հաջողվել:

Նմանատիպ նյութեր