211652_close_icon
views-count6769 դիտում article-date 18:49 04-06-2017

Բաշար Ալ-Ասադը հայտարարել , որ Թրամփը դրժել է իր նախընտրական խոստումների մեծ մասը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կտրականապես տարբերվում է նրա նախընտրական խոստումներից: Այդ մասին գրում է Lenta.ru-ն: Հնդկական Wion TV հեռուստաալիքին տված հարցազրույցում սիրիացի առաջնորդն ասել է, որ կարելի է համաձայնության գալ Թրամփի հետ, սակայն նա, դժվար թե, ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենա: «Թրամփի ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցեց մեզ, որ նախագահը միայն կատարում է իրեն հատկացված դերը, նա ինքնուրույն որոշումներ չի կայացնում», - ասել է սիրիացի ղեկավարը` ընդգծելով, որ Թրամփը «կուլ է տվել իր նախընտրական խոստումների մեծամասնությունը»:

Նմանատիպ նյութեր