211652_close_icon
views-count119666 դիտում article-date 19:00 04-06-2017

Ի՞նչն է միավորում Մարիա Աբրահամյանին և Արմանիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկ տարուց ավելի է՝ երգչուհի, պարուհի Մարիա Աբրահամյանը և հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար Արմանին համագործակցում են տարբեր նախագծերի շրջանակներում, որոնք հիմնականում իրականացնում է «Հանդես» փրոդաքշնը: Մարիան ծնվել է Լեհաստանի Պուլավի քաղաքում. վեց տարեկան հասակից հաճախել է Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ: Սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի Գերմաներեն լեզվի ֆակուլտետում: Հաճախել է նաև ''Hip-hop life'' պարային խումբ, որի գեղարվեստական ղեկավարը Քրիստինե Ավակիմյանն է և վոկալի դասընթացների` Եվա Սուջյանի մոտ: Բազմաթիվ միջազգային և հայաստանյան մրցույթների դափնեկիր է: Հաջողություններ է ունեցել տարբեր մշակութային հեռուստանախագծերում: Հանրության լայն զանգվածներին հայտնի է “X-Factor” նախագծից` իր յուրօրինակ կատարումներով: Արմանին ակունքներով Ջավախքից է, բայց ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի Լրագրության ֆակուլտետը, Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի Էստրադային երաժշտարվեստ բաժինը: Մեծաքանակ և տարաբնույթ բարեգործական ու կոմերցիոն միջոցառումների, պաշտոնական արարողությունների, փառատոնների, համերգային ծրագրերի, մշակութային շրջագայությունների կազմակերպիչ է: Արժանացել է բազմաթիվ միջազգային, պետական և այլ շնորհակալագրերի, պատվոգրերի, վկայականների, դիպլոմների, մեդալների, մրցանակների ու տարբեր պարգևների: Արմանին և Մարիան ոճային առումով բացարձակապես տարբերվում են միմյանցից, սակայն ընդհանուր նպատակը նրանց միավորել է մեկ գաղափարի շուրջ: Դա հայկական տարազով իրականացված «Հայի հետքերով» խորագրով ֆոտոսեսիան էր, որն իրականացվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում: Ֆոտոշարքի հեղինակը՝ Բագրատ Չոբանյանն է, ով նույնես իր մասնագիտական գործունեության շրջանակներում, հաճախ է միանում ռազմահայրենասիրական և բարեգործական համերգներին և միջոցառումներին, անկախ նրանից, թե դրանք նախաձեռնված են մի քանի տասնյակ հանդիսատեսների համար, թե հազարավոր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մարիա Աբրահամյանը և Արմանին խոստացան առաջիկայում հանդես գալ բազմաթիվ անակնկալ նորություններով, իսկ մինչ այդ` առաջարկում ենք դիտել ֆոտոշարքը: Նյութը` Հայկ Կիսեբլյանի Լուսանկարները` Բագրատ Չոբանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր