211652_close_icon
views-count6748 դիտում article-date 23:43 03-06-2017

Ֆրանսիան և Հնդկաստանը կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայմանավորվել են, որ իրենց երկրները կհամագործակցեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: Այս հայտարարությունն արվել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումից օրեր անց: Մոդին, ում երկիրն արտանետումների առումով աշխարհում երրորդ խոշորագույնն է, Ռուսաստանում ուրբաթ կայացած տնտեսական համաժողովի ժամանակ հայտնել է, որ կշարունակի աջակցել 2015-ին Փարիզում կնքված պայմանագրի իրագործմանը` անկախ Թրամփի որոշումից: «Շրջակա միջավայրի և մայր մոլորակի պաշտպանությունը հավատի գործ է», - Փարիզում Մակրոնի հետ համատեղ ասուլիսում ասել է Հնդկաստանի վարչապետը:

Նմանատիպ նյութեր