211652_close_icon
views-count3045 դիտում article-date 18:24 03-06-2017

Ավստրիայում 2 զույգ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել երեխաների հետ Սիրիայի տարածք մեկնելու համար

Ավստրիայի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել երկու ամուսնական զույգի, քանի որ նրանք երեխաների հետ Սիրիայի տարածք են մեկնել: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ծնողները երեխաներին ցույց են տվել նաև գրոհայինների իրականացրած սպանությունների տեսանյութերը։ Նշվում է, որ ծնողները մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու, ինչպես նաև՝ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։ Հիշեցնենք, որ Սիրիան գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր