211652_close_icon
views-count3644 դիտում article-date 15:14 03-06-2017

Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն. Մինասյանը պարտություն կրեց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Արտաշես Մինասյանը պարտություն կրեց Յուրի Կուզուբովից: 4-րդ տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և Դավիթ Միրզոյանը: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Յուրի Կուզուբովը: 18 շախմատիստ, որոնց թվում է Հրանտ Մելքումյանը, առաջատարից հետ են մնում կեսական միավորով: Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր: Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 22 մասնակից: Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 30-ից հունիսի 3-ը և հունիսի 5-10-ը: Հունիսի 4-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 16:30-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 12:00-ին:

Նմանատիպ նյութեր