211652_close_icon
views-count47849 դիտում article-date 14:33 03-06-2017

«Կարիերայիս համար պատրաստ եմ ամեն ինչի». Տիգրան Քախվեջյան. aravot.am

«Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…»,- «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» գրքում հիշում է լեգենդար շանսոնյեն: «[url=http://www.aravot.am/2017/06/03/889512/]Առավոտը[/url]» ներկա գտնվելով «Քեզ համար, Ազնավուր» երեկոյի գլխավոր փորձին, զրույցի հրավիրեց ծրագրում ընդգրկված, շոու-բիզնեսում առաջին քայլերը կատարող երիտասարդ երգիչ Տիգրան Քախվեջյանին, որին հանդիսատեսը կմտաբերի «Հայաստանի ձայնը» նախագծից. նա Եվա Ռիվասի թիմի երեք ֆինալիստներից մեկն էր: [img]http://shamshyan.com/ups/images/0620864001496486438463807.jpg[/img] Հետաքրքրվեցինք՝ իր կարիերայի սկիզբը, ինչպես Ազնավուրն է հիշում՝ պարտություններով ու դժվարություններո՞վ է եւ ո՞վ է իր հենարանը: «Հենարանս, առաջին հերթին՝ միանշանակ, ընտանիքս է: Կողքիս ունեմ շատ-շատ բարի կամեցողներ: Բախտս բերել է նաեւ դասախոսներիս առումով: Ուսումս զուգահեռում եմ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի ֆակուլտետներում: Վոկալի դասախոսս՝ ճանաչված օպերային բարիտոն Առնոլդ Քոչարյանը առաջին օրվանից տեղեկացված է, որ ինձ հոգեհարազատ է շոու-բիզնեսը, թեեւ չի բացառվում նաեւ օպերային բեմը»,- հայտնեց մեր զրուցակիցը: [img]http://shamshyan.com/ups/images/0547387001496486475353841.jpg[/img] Ռեպլիկին՝ իսկ համալսարանի դասախոսնե՞րը…, Տիգրանը ժպտալով պատասխանեց. «Դասախոսներս հաճախ են կրկնում՝ մենք քեզ կներենք միայն մի դեպքում՝ եթե դառնաս ճանաչված երգիչ»: Հավելեց նաեւ, որ իր աշխատանքով՝ որպես դիզայներ, մասնակցել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկին: Հետո էլ մտաբերեց, թե տարիներ առաջ Գերմանիայում հրատարակված Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները ներկայացնող գիրք-ալբոմի շապիկին իր «Քրիստոսի համբարձումը» աշխատանքն է: Տիգրան Քախվեջյանն անդրադառնալով իր երգչական կարիերային, ասաց, թե անցյալ տարի Լատվիայում անցկացված «Riga simphony» մրցույթին, որին մասնակցում էին 25 երկրից ժամանած շուրջ 500 մասնակից, արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նշեց, թե հպարտանում է այդ մրցանակով, քանի որ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին պատմող, Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմությունը ներկայացնող Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի համար գրված Ժան-Կլոուդ Պետիտի «Հայաստանի լեռները» երգով: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/06/03/889512/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր