211652_close_icon
views-count11988 դիտում article-date 13:30 03-06-2017

Սերժ Թանկյանը Հայաստանում ռոք փառատոն կազմակերպելու մտադրություն ունի

System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանի մոտ «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո Հայաստանում ռոք փառատոն կազմակերպելու մտադրություն է առաջացել, հաղորդում է au.news-ը՝ հղում անելով France Press-ին։ Ս. Թանկյանը տեսաուղերձով շնորհավորել է «Ավրորա»-ի այս տարվա հաղթող ճանաչված աշխարհահռչակ բժիշկ Թոմ Քաթինային, իսկ AFP-ին տված հարցազրույցում նա ասել է. «Կցանկանայի ավելին անել Հայաստանի համար, օրինակ՝ երաժշտական փառատոններ կազմակերպել: Կցանկանայի Հայաստանը ներառել հայտնի կոլեկտիվների եվրոպական շրջագայություններում: Ես ինքս էլ շատ եմ ցանկանում միջազգային մասշտաբի երաժշտական փառատոն կազմակերպել: Ես ներգրավված եմ երկրի քաղաքական և սոցիալական կյանքում, կցանկանայի ներգրավվել նաև արվեստում»։

Նմանատիպ նյութեր