211652_close_icon
views-count4009 դիտում article-date 12:05 03-06-2017

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պատասխանել է Ադրբեջանի հերթական ստին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։ «[url=http://artsakhpress.am/arm/news/67424/adrbejani-hertakan-stin-pataskhanel-e-karmir-khachi-stepanakerti-grasenyaky.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ի պատասխան «Արցախպրես»-ի այդ մասին հնչած հարցադրմանը՝ ասել է Է. Մուսայելյանը: Հիշեցնենք, որ Հիջրան Հուսեյնովան սույն հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։

Նմանատիպ նյութեր