211652_close_icon
views-count22812 դիտում article-date 18:02 02-06-2017

Մեծամոր քաղաքում նույնպես երեխաների օրը տոն դարձնելու համար արվել էր հնարավոր ամեն բան. համերգային ծրագիր, պաղպաղակ, փուչիկներ և այլն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ը, աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր: Այն սահմանվել է 1925 –ին Ժնևում` երեխաների պաշտպանության համար հրավիրված կոնֆերանսին: Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքաներում և գյուղերում, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նույնպես երեխաների և ,ինչու չէ, նաև մեծերի օրը տոն դարձնելու համար ջանքեր չէին խնայվել: Ուրախ համերգայիծ ծրագիրը կազմակերպել էին մեծամորցի Վոլոդիա Բարսեղյանը, Մհեր Մկրտչյանը և նրանց ընկերները: Մեծամորի քաղաքապետարանը նույնպես անմասն չէր մնացել` համերգային ծրագրի ընթացքում երեխաներին պաղպաղակներ հյուրասիրեցին: Տոնական համերգին իրենց ինքնատիպ պարային ու երաժշտական համարներով հանդես եկան Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցի սաները, պարային խմբեր և շնորհաշատ մեծամորցիներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+

Նմանատիպ նյութեր