211652_close_icon
views-count2260 դիտում article-date 12:59 02-06-2017

Արտաշես Մինասյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջատարներից է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները: 3-րդ տուրում 3-րդ հաղթանակը տոնեց գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն: Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի հետ: 3-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը: 3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը: Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր:

Նմանատիպ նյութեր