211652_close_icon
views-count10732 դիտում article-date 12:57 02-06-2017

ՀՀ եռագույնը և «Հայոց արծիվներ»-ի դրոշը բզկտված չեն եղել. Խաչիկ Ասրյանի արձագանքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ երեկոյան` ժամը 21.39-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էլեկտրոնային կայքում հրապարակվեց նյութ՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության վարձակալած կենտրոնական գրասենյակի տանիքին փակցված Հայաստանի Հանրապետության դրոշի և «Հայոց արծիվներ»-ի դրոշի մասին: Սովորաբար [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողները ֆոտոռեպորտաժ պատրաստելուն զուգահեռ ներկայացնում են նաև տեսանյութ, որն ավելի համոզիչ է դարձնում մատուցվող նյութի հավաստիությունը, ինչն այս դեպքում բացակայում էր: Ինչևէ, «Հայոց արծիվներ» կազմակերպության կենտրոնական գրասենյակի տանիքից փակցված ՀՀ եռագույն դրոշը և «Հայոց արծիվներ»-ի դրոշը երբեք բզկտված չեն եղել ու չեն կարող լինել: Ավելին, 15 տարի շարունակ՝ ամեն ամիս, տարբեր կազմակերպությունների նոր եռագույն դրոշներ եմ նվիրում, և 20-25 օրը մեկ նորացվում են «Արծվատան» դրոշները: Պարզապես քամու տատանումներից դրոշներն օրական մի քանի անգամ, ինչը եւ բնական է, փաթաթվում են երկաթյա ձողերին, որը եւ պատկերված է հրապարակված նկարներում, և նույն օրը դրանք ուղղվում են, երբ քամին դադարում է (ներքևում պատկերված է այսօր` ժամը 8.00-ին, «Արծվատան» տանիքի դրոշների տեսքը): Երեկ երեկոյան հրապարակված նկարներից շատ պարզ երևում է, որ «Արծվատան» տանիքի դրոշները ոչ թե բզկտված են, այլ ընդհակառակը՝ նոր դրոշներ են, պարզապես քամու պատճառով փաթաթված են երկաթյա ձողերին: Եթե, ասենք, լուսանկարիչը համբերեր և նույն դրոշները նկարեր քամու դադարից հետո, ապա, վստահ եմ, պատկերն այլ կլիներ: Վստահ եմ նաեւ, որ նշված կայքի արձագանքը և մտահոգությունը՝ «Արծվատան» տանիքի դրոշների փաթաթված վիճակի հետ կապված, ազնիվ են. գնահատելի է, որ կայքին հետաքրքրում է նաեւ մեր կազմակերպության հետ կապված նման հարցը եւս: Դրոշների պատշաճ տեսքը մշտապես ապահովելու համար շուտով «Արծվատան» տանիքից կախված երկու դրոշի ձողերի թեքությունը կփոխվի՝ ըստ մասնագետների խորհրդի: Ավելորդ չէ ասել, որ «Հայոց արծիվներ»-ի համար պետական խորհրդանիշները միշտ էլ պաշտելի են եղել ու կլինեն: [b]Խաչիկ Ասրյան «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ[/b] [color=#CC0000]Հատուկ Խաչիկ Ասրյանի համար ևս մեկ անգամ հայտնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներն ու տեսանյութը կատարել է երեկ՝ հունիսի 1-ին, ու բարձրաձայնվել է, որ միայն բզկտված է եռագույն դրոշը, այլ ոչ թե երկու դրոշները։ Խ. Ասրյանը զարմացած բարձրաձայնում է նաև, որ տեսանյութ չի եղել։ Քանի որ խմբագրության մոնտաժողն այդ պահին ավարտած է եղել աշխատանքային ժամը, հետևաբար, տեսանյութը հատուկ Խ. Ասրյանի համար ներկայացնում ենք այսօր, իսկ իրեն «Հայաստանի թիվ 1 արծիվ» համարող Խ. Ասրյանը, որ ներկայացրել է նոր լուսանկարներ, ակնհայտ երևում է այդ նկարներից, որ դրանք մոնտաժված են, սակայն փնթի ձևով։ Ճիշտ լուծումը կլիներ այն, որ բզկտված եռագույնը փոխարինվեր նորով։[/color] Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/01/1068712/]հայտնել[/url] էր, որ հանրությանը հայտնի «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական գրասենյակի տանիքին տեղադրված, երկաթե ձողի վրա ծածանվող ՀՀ պետական դրոշն ու նշված կազմակերպության դրոշը ասես «նեղացած լինեին» կուսակցության լիդերից՝ հանրությանն հայտնի՝ Հայաստանի թիվ 1 «Սյունաց արծիվ» Խաչիկ Ասրյանից: Վերջինս ակտիվ պրոպագանդիստական աշխատանքներ էր կատարում երիտասարդ սերնդի մոտ, որ նրանք պետք է սրբության նման վերաբերվեն Հայաստանի խորհրդանիշների՝ պետական դրոշի, հիմնի և զինանշանի նկատմամբ, մինչդեռ իր գրասենյակի տանիքին ծածանվող եռագույն դրոշը ամբողջովին բզկտված էր: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր