211652_close_icon
views-count5008 դիտում article-date 14:22 02-06-2017

ՌԴ վարչապետը չեղարկել է թուրքական որոշ մթերքների մատակարարման սահմանափակումը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հանվել են Թուրքիայից մի շարք մթերքների ներմուծման սահմանափակումները։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ «2015 թվականի նոյեմբերի 30-ին Կառավարության №1296 որոշմամբ հաստատվել է Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող գյուղմթերքի, հումքի ու պարենի ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է 2016 թվականի հունվարի 1-ից»,-ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։ Ցուցակից հանվել են սառեցված միսը, հավի և հնդկահավի ենթամթերքները, թարմ կամ սառեցված, ինչպես նաև մարինացված վարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին և ելակը։

Նմանատիպ նյութեր