211652_close_icon
views-count7093 դիտում article-date 11:26 02-06-2017

Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը՝ «Մանկական նոր ալիք-2017» մրցույթի հաղթող

Ռուսաստանի «Արտեկ» ճամբարում անցկացված «Մանկական նոր ալիք-2017» երիտասարդ կատարողների մրցույթում առաջին հորիզոնականը կիսեցին Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան, հաղորդում է Ria Novosti-ն։ Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էին 11 երկրների /Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Աբխազիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Գերմանիա, Ղազախստան/ 13 ներկայացուցիչներ։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, երրորդը՝ Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Բոյցովը։ «Հանդեսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժաարը; Ժյուրիի կազմում ընդգրկված էին Եվգենի Կռիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լև Լեշչենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիաննա Կարաուլովան, նախագահն էր պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։ 13-ամյա Անահիտ Ադամյանը Իգոր Կրուտոյի ակադեմիայի սան է և Մալթայում 2016 թվականին կայացած մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում երկրորդ տեղն էր զբաղեցրել։

Նմանատիպ նյութեր