211652_close_icon
views-count3852 դիտում article-date 17:18 01-06-2017

Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԻԻՀ մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահի հետ

Մայիսի 31-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուր Էբրահիմիի և հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, տնտեսության առավել զարգացած ոլորտները (ՏՏ, հեռահաղորդակցություն, ոսկերչություն և ադամանդագործություն, ինժեներական ծառայություններ, բանկային համակարգ, սպասարկում և այլն), գործարար միջավայրի առավելությունները: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական տնտեսական համագործակցության մի շարք ուղղությունների՝ առևտրաշրջանառության մեծացում, փոխադարձ ներդրումների իրականացում, տեղեկատվական-քարոզչական աշխատանքների արդյունավետության բարձրացում, Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի զարգացում և այլն:

Նմանատիպ նյութեր