211652_close_icon
views-count3979 դիտում article-date 12:47 01-06-2017

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` հունիսի 1-ի դրությամբ

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` հունիսի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2832): Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2812), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2808):Լևոն Արոնյանը (2793) զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2679) գտնվում է 64-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը (2667)` 84-րդ: [b] Լավագույն տասնյակ. [/b]1.Մագնուս Կարլսեն – 2832 2.Ուեսլի Սո – 2812 3. Վլադիմիր Կրամնիկ – 2808 4. Ֆաբիանո Կարուանա – 2805 5. Շահրիյար Մամեդյարով – 2800 6. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2795 7. Լևոն Արոնյան – 2793 8. Վիշվանաթան Անանդ – 2786 9. Հիկարու Նակամուրա – 2785 10. Դին Լիժեն – 2783 Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2666): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2583): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2569): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2517) գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2451) գտնվում է 28-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2412)` 57-րդ: [b]Լավագույն տասնյակ. [/b]1.Հոու Յիֆան – 2666 2.Ցզյու Վենցզյուն – 2583 3.Աննա Մուզիչուկ – 2569 4.Համփի Կոներու – 2557 5. Մարիա Մուզիչուկ – 2546 6. Վիկտորիա Չմիլիտե – 2539 7. Կատերինա Լահնո – 2539 8. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2537 9. Հարիկա Դրոնավալի – 2535 10. Նանա Ձագնիձե – 2533 Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2728), Դուդա Յան-Քշիշտոֆը (2697) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2691)եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2601) գտնվում է 9-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2546) գտնվում է 29-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 37-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2516) ` 42-րդ: [b] Լավագույն տասնյակ [/b]1.Վեյ Յի – 2728 2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2697 3.Վլադիսլավ Արտեմև – 2691 4.Սյուն Ջեֆֆրի – 2658 5.Մաթիաս Բլուբաում – 2634 6. Բենջամին Գլեդուրա -2620 7. Գրիգորի Օպարին – 2613 8. Յորդեն Վան Ֆորեստ -2607 9. Սեվյան Սամուել – 2601 10. Վավուլին Մաքսիմ – 2595 Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 33-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 41-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 49-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2693) `56-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 7 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 21-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 23-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 36-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 53-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `75-րդ, Կարեն Գրիգորյանը (2665) `79-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 94-րդ:

Նմանատիպ նյութեր