211652_close_icon
views-count3121 դիտում article-date 13:30 01-06-2017

Իրանում ՀՀ դեսպան Թումանյանի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Մայիսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱԽՎ) գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Մաջիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ԱԽՎ գլխավոր քարտուղարը ներկայացրեց Ասիական խորհրդարանական վեհաժողովի պատմությունը, հռչակած սկզբունքները և նպատակները:

Նմանատիպ նյութեր