211652_close_icon
views-count4437 դիտում article-date 16:38 31-05-2017

Քաբուլի ահաբեկչական պայթյունը խլել է առնվազն 90 մարդու կյանք. կա 380-ից ավելի տուժած

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր տեղի ունեցած ահաբեկչական ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 90 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ Erem News պորտալը հայտնել էր, որ պայթյունից ծանր վնասվածքներ է ստացել նաև Աֆղանստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեդա Բարհամին, սակայն ավելի ուշ Քաբւլում Իրանի դեսպանատունը հերքեց տարածված տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ Գերմանիայի դեսպանատնից ոչ հեռու։Վիրավորվել է ավելի քան 380 մարդ։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ նման ահաբեկչական գործողություները չեն փոխի Աֆղանստանի իշխանություններին օգնելու Բեռլինի որոշումը։

Նմանատիպ նյութեր