211652_close_icon
views-count1888 դիտում article-date 16:34 31-05-2017

Սերբիայի նախագահը խոստացել է, որ երկիրը չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի

Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը որևէ ռազմական դաշինք մտցնելու ցանկություն ու մտադրություն չունի, հաղորդում է Tass-ը; «Մենք չենք ուզում ռազմական դաշնագիր կնքել, ցանկանում ենք ունենալ սեփական բանակը, լինել ուժեղ, որեսզի պաշտանենք մեզ։ Շարունակելու ենք հավատարիմ մնալ ռազմական չեզոք քաղաքականությանը, սակայն կահենք հարաբերությունները մոր գործընկեր պետությունների հետ»,-ասել է նա։ Հանրությունը նորընտիր նախագահի հայտարարությունն ընդունել է բուռն ծափահարություններով։

Նմանատիպ նյութեր