211652_close_icon
views-count3761 դիտում article-date 15:57 31-05-2017

Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Թուրքիայի դեմ կիրառվող տնտեսական մի շարք պատժամիջոցներ չեղարկելու մասին, հաղորդում է Ria Novosti-ն։ Մասնավորապես, չեղարկվել է ՌԴ տարածքում Թուրքիայի քաղաքացիների աշխատանքի սահմանափակման մասին որոշումը։ Բացի այդ, ընդլայնվել է ցանկը, համաձայն որի՝ Թուրքիայի քաղաքացիներն իրավունք կունենան առանց մուտքի արտոնագրի այցելել ՌԴ։ Հիշեցնենք, որ Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայի սահմանի մոտ թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 մարտական ինքնաթիռը խոցելուց հետո։

Նմանատիպ նյութեր